****
Հարգելի հաճախորդներ, հարգելի ուսանողներ. 25.03.2020թ-ից սկսած Զանգ ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը՝ երկրում հաստատված հատուկ դրության հետ կապված: Նոր տեղեկություններին հետևեք մեր ֆեյսբուքյան էջում և մեր կայքում: Առողջություն ենք մաղթում բոլորիդ:
****
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը, մենք նույնպես միանում ենք կանխարգելման գործընթացին և տարածում հետևյալ հայտարարությունը մեր բոլոր ուսանողների և հաճախորդների համար.
1. 16.03.2020թ.-ից մեկնարկող “Ադամանդի դասակարգում” մասնագիտությամբ դասընթացը հետաձգվում է 14 օրով՝ նպատակ ունենալով չվտանգել մեր ուսանողների առողջությունը (Լրացուցիչ տեղեկությունների մասին բոլոր ուսանողներն անհատապես կտեղեկացվեն: Տեղեկությունները կհրապարակվեն նաև մեր պաշտոնական կայքում՝ www.gemology.am և ֆեյսբուքյան էջում):
2. Կոչ ենք անում մեր բոլոր հաճախորդներին գրասենյակ մտնել միայնակ՝ առանց ուղեկցողների:
3. Տեղեկացնում ենք, որ հաճախորդի մոտ նույնիսկ աննշան վիրուսային ախտանիշներ նկատելու դեպքում ստիպված կլինենք տվյալ հաճախորդի մուտքն արգելել, ուստիև՝ եթե որևէ հաճախորդ ունի նման ախտանշան, ճիշտ կլինի՝ խնայի իր ժամանակն ու չայցելի գրասենյակ:
Վստահ ենք, շուտով երկրում կորոնավիրուսը կնահանջի և բոլորս կանցնենք մեր բնականոն աշխատանքին ու առօրյային:
Առողջություն ենքմաղթումբոլորիդ
****
03.02.2020 թ.-ից կմեկնարկի “ԶԱՆԳ” գիտաուսումնական կենտրոնի կողմից անցկացվող դասընթացը՝ ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում աշխատող վաճառողների համար:
Դասընթացն ընդգրկում է.
o գոհարաբանության հիմունքները՝ ոսկերչական իրերի առևտրով
զբաղվողների համար,
o ոսկերչական իրերի վաճառքի տեխնիկան և հմտությունը,
o ադամանդների և գունագեղ թանկարժեք քարերի հակիրճ տեսությունը:
Ձեռք բերած գիտելիքները թույլ կտան էապես բարձրացնել առևտրի արդյունավետությունն ու սպասարկման որակը:
Տեղերը սահմանափակ են, շտապեք ընդգրկվել խմբում:
Տևողությունը՝ 10 օր, ուսման վարձը՝ 60 000 ՀՀ դրամ: Տեղեկությունների համար այցելել ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 31, կամ զանգահարել +374(010)501433, +374(99)501433 հեռախոսահամարներով:
#dasyntac_vacharoxneri_hamar
#դասընթաց_վաճառողների_համար
***

Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտը (GIA) երկուշաբթի օրը հայտարարել է, որ այսուհետև, յուր համապատասխանեցման ծրագրի սահմաններում, հաճախորդներից պահանջելու է հիմնական տեղեկություններ իրենց և իրենց ընկերությունների ինքնության վերաբերյալ:
GIA համապատասխանեցման ծրագիրը կոչվում է «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Client): Սկսած 2019 թվականի մայիսի 1-ից՝ հաճախորդները պետք է հաստատեն իրենց ինքնությունը, ներկայացնելով իրենց ընկերության սեփականության (գրանցման) վկայականը, ինչպես նաև՝ իրենց այն բոլոր աշխատակիցների տվյալները, որոնք առնչվում են GIA-ի հետ:
«Այսուհետ GIA-ը գործ կունենա միայն հեղինակավոր հաճախորդների, մատակարարների և այլ երրորդ անձանց հետ, որոնք ներգրավված են լեգիտիմ գործունեության մեջ և որոնց միջոցներն օրինական աղբյուրներից են», - ասաց GIA-ի պահանջներին համապատասխանեցման և էթիկայի հարցերով գլխավոր պատասխանատու Էլիզաբեթ Քիթինգը: «Որպես գլոբալ ինստիտուտ, մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը հաճախորդների հաշիվների իրական ինքնությունն ու պատկանելությունը, ինչպես նաև, նրանց միջոցների աղբյուրն ու բիզնեսի բնույթը պարզելու հարցում»:
Վերջին մի քանի տարիների ընթացքում «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագիրը ներ է դրվել նաև ոլորտի այլ կառույցներում: Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական զարդերի արտահանմանն աջակցող խորհուրդը (Gem & Jewellery Export Promotion Council) ստեղծել է մի նոր ծառայություն, որի միջոցով ոլորտի բոլոր անդամները կարողանում են իրենց բիզնեսի վերաբերյալ տեղեկություններ և համապատասխան մանրամասներ գրանցել, ինչը հասանելի է այլ մասնակիցների, այդ թվում` ոլորտը սպասարկող բանկերի համար: Ադամանդի Բորսաների Համաշխարհային ֆեդերացիան (World Federation of Diamond Bourses) «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագիրը սկսել է 2016 թվականին, ինչը զգալիորեն օգնել է ոլորտի թափանցիկությունն ապահովելու հարցում, ընդ որում՝ այն սպասարկող բանկերի և այլ կարգավորող մարմինների համար:
#gemology