***
17.03.2025թ.ից կմեկնարկի մեր հերթական դասընթացը՝ "Ադամանդի դասակարգում" մասնագիտությամբ: Տեղերը խիստ սահմանափակ են: Շտապեք ընդգրկվել խմբում:
***

Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտը (GIA) երկուշաբթի օրը հայտարարել է, որ այսուհետև, յուր համապատասխանեցման ծրագրի սահմաններում, հաճախորդներից պահանջելու է հիմնական տեղեկություններ իրենց և իրենց ընկերությունների ինքնության վերաբերյալ:
GIA համապատասխանեցման ծրագիրը կոչվում է «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Client): Սկսած 2019 թվականի մայիսի 1-ից՝ հաճախորդները պետք է հաստատեն իրենց ինքնությունը, ներկայացնելով իրենց ընկերության սեփականության (գրանցման) վկայականը, ինչպես նաև՝ իրենց այն բոլոր աշխատակիցների տվյալները, որոնք առնչվում են GIA-ի հետ:
«Այսուհետ GIA-ը գործ կունենա միայն հեղինակավոր հաճախորդների, մատակարարների և այլ երրորդ անձանց հետ, որոնք ներգրավված են լեգիտիմ գործունեության մեջ և որոնց միջոցներն օրինական աղբյուրներից են», - ասաց GIA-ի պահանջներին համապատասխանեցման և էթիկայի հարցերով գլխավոր պատասխանատու Էլիզաբեթ Քիթինգը: «Որպես գլոբալ ինստիտուտ, մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը հաճախորդների հաշիվների իրական ինքնությունն ու պատկանելությունը, ինչպես նաև, նրանց միջոցների աղբյուրն ու բիզնեսի բնույթը պարզելու հարցում»:
Վերջին մի քանի տարիների ընթացքում «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագիրը ներ է դրվել նաև ոլորտի այլ կառույցներում: Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական զարդերի արտահանմանն աջակցող խորհուրդը (Gem & Jewellery Export Promotion Council) ստեղծել է մի նոր ծառայություն, որի միջոցով ոլորտի բոլոր անդամները կարողանում են իրենց բիզնեսի վերաբերյալ տեղեկություններ և համապատասխան մանրամասներ գրանցել, ինչը հասանելի է այլ մասնակիցների, այդ թվում` ոլորտը սպասարկող բանկերի համար: Ադամանդի Բորսաների Համաշխարհային ֆեդերացիան (World Federation of Diamond Bourses) «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագիրը սկսել է 2016 թվականին, ինչը զգալիորեն օգնել է ոլորտի թափանցիկությունն ապահովելու հարցում, ընդ որում՝ այն սպասարկող բանկերի և այլ կարգավորող մարմինների համար:
***
Ուշադրություն
Միջին վիճակագրական տվյալների համաձայն վերջին շրջանում մեր գեմոլոգիական լաբորատորիայում փորձաքննության ներկայացված քարերից յուրաքանչյուր քսաներորդը սինթետիկ ադամանդ է: Սովորական պայմաններում գրեթե հնարավոր չէ տարբերել սինթետիկ ադամանդը՝ բնականից: Գրանցվել են դեպքեր, երբ մեր լաբորատորիայում փորձաքննություն անցած բնական ադամանդների տվյալներին մոտ պարամետրերով տաշված սինթետիկ ադամանդները ներկայացվել են որպես բնական, մատնանշելով լաբորատորիայում գրանցված քարի փորձաքննության համարը: Եղել են նաև դեպքեր, երբ GIA-ի և AGLA-ի կողմից տրված բնօրինակ հավաստագրերով վաճառքի են հանվել վերջիններիս չհամապատասխանող քարեր:
Ավելացնենք նաև, որ մեր կայքը ներխուժելու մի քանի փորձեր են արձանագրվել՝ ստուգված քարերի որականիշները փոխելու նպատակով, չնայած նրան, որ կայքն ունի բավականաչափ հուսալի պաշտպանվածություն:
Ուստի, որպեսզի առք ու վաճառքի արդյունքում տուժող կողմեր չլինեն, և գնորդն ու վաճառողը վստահ լինեն քարի ինքնության հարցում, ինչպես նաև խուսափեն նման կեղծումներից ու խարդախություններից՝ հ ո ր դ ո ր ու մ ենք ինչպես GIA-ում (Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտ), այնպես էլ մեր՝ AGLA-ում (Հայկական Գեմոլոգիական Լաբորատորիա և Ակադեմիա) փորձաքննություն անցած ադամանդները գործարքից առաջ ներկայացնել նույնականացման: