Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

<<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիան զբաղվում է նաև հետազոտական աշխատանքներով, իրականացնում է թանկարժեք և ոսկերչական քարերի ախտորոշում, նույնականացում և դասակարգումª օգտագործելով ժամանակակից սարքավորումներ: Փորձագիտական ծառայությունները մատուցվում են գրավոր` համաշխարհային չափանիշներին համապատասխանող փորձագիտական եզրակացության տեսքով:

                                   

 

Լաբորատորիայի կողմից տրված փորձագիտական եզրակացությունն, ըստ էության, տվյալ թանկարժեք քարի ինքնության յուրովի փաստացի ապացույցն է: Այստեղ նշվում են քարի ֆիզիկական և երկրաչափական այն հիմնական բնութագրերը, որոնց օգնությամբ կարելի է նույնականացնել քարը և ճիշտ կողմնորոշվել գնի վերաբերյալ: Փորձագիտական եզրակացության մեջ երբեք չի նշվում քարի գինը, քանի որ այն, հանդիսանալով կողմերի համաձայնության արդյունք, առաջանում է առևտրի և սակարկման հետևանքով: Այդ տեսակետից, հայերեն <<Անգին քար>> արտահայտությունը շատ դիպուկ է: Իմանալով քարի հստակ բնութագիրն ու որականիշերը, գինը կարելի է ճշտել` օգտվելով պարբերաբար հրատարակվող գնացուցակներից, ինչպիսիք են` <<Rapaport Diamond Report>>-ը, <<The Guide>>-ը, <<MGI>>-ը և այլն:

 Ա.Զանգինյանը Մ.Ռապապորտի հետ 2006թ. GIA համաշխարհային գեմոլոգիական սիմպոզիումի ժամանակ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում:

 

Սակայն նույնիսկ այստեղ է նշվում, որ այդ գներն ընդամենը հետազոտությունների վերլուծական արդյունքն են, հիմնված թանկարժեք քարերի բորսաների, առևտրի կենտրոնների և աճուռդի տների վիճակագրական տվյալների վրա: Նշված գնացուցակները պարտադիր չեն և չեն կարող կիրառվել որպես քարի գնի կամ արժեքի երաշխիք: Դրանք յուրովի փարոս են` ուղեցույց, որով առաջնորդվում են գնորդներն ու վաճառականները:

Իմացե'ք, թե ինչի տեր եք: