Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

 

  Արթուր Աշոտի Զանգինյան

Ծնվել է 1961 թվականին Երևանում: 1978 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ս.Լիսիցյանի անվան N34 միջնակարգ դպրոցը: Թանկարժեք քարերով սկսել է զբաղվել 1981 թվականի փետրվարից, Մոսկվայում` սովորելով երեսակել գունագեղ քարեր Ա.Գոլդֆինգերի արհեստանոցում1984-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, 1993-ին` Մոսկվայի Երկրաբանահետախուզական Ինստիտուտի Ազգային գեմոլոգիական կենտրոնը, <<Կիրառական գեմոլոգիա>> և <<Ալմաստի տեխնոլոգիական  հանքաբանություն>> մասնագիտություններով և ստացել է փորձագետի կոչում: 1996-ին ավարտել է Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտը (GIA), 2003-ին, նույն ինստիտուտում, արժանացել է G.G. GIA աստիճանի:

 

#գեմոլոգիա

#ադամանդ

#քարի գնահատում