Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

Գեմոլոգիան երիտասարդ և կիրառական գիտություն է: Այն ներառում է իր մեջ հանքաբանություն, բյուրեղաբանություն, երկրաֆիզիկա, երկրաքիմիա, գունաչափություն, օպտիկա, երկրաչափություն, գծանկար և այլն, իսկ այդ ամենի հիմքում, իհարկե, ֆունդամենտալ գիտություններն են` ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան: Ինչ խոսք, արհեստագործական փորձն անչափ կարևոր է, բայց գեմոլոգիական համակարգված գիտելիքներն այսօր պարզապես անհրաժեշտ են ոլորտի աշխատողներին: Սպիտակ և երանգավոր ադամանդները միմյանցից զուտ բացի ու մուգի տարբերելը դեռ շատ քիչ է գույնի բնույթը հասկանալու համար: Պարզվում է որ այստեղ անհրաժեշտ է ունենալ գոնե տարրական պատկերացումներ ալմաստի ատոմային կառուցվածքի, դրա բյուրեղային ցանցի և առհասարակ քվանտային մեխանիկայի հիմունքների վերաբերյալ:

 

 

Մեծ արժեք փոքր ծավալում: Թանկարժեք քարերը, մասնավորապես ադամանդը, լինելով ընդամենը ապրանք, գերազանց գանձի դեր է կատարում և հանդիսանում է յուրովի փողի փրկության միջոց ինֆլյացիայի պայմաններում: Ուստի այդ յուրօրինակ ապրանքը պահանջում է խոր մասնագիտական մոտեցում, և զուտ արհեստավորի գիտելիքներն ու փորձն արդեն բավարար չեն: Ինչպես ճիշտ կողմնորոշվել բնական քարերի զանազան ազնվացման մեթոդների կամ տարատեսակ արհեստական քարերի առկայության պայմաններում:

 

<<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիան հրավիրում է մասնագիտական դասընթացների <<Ադամանդի դասակարգում>> ծրագրով: 

Տեղեկությունների համար զանգահարել  (+374 99) 501433 :