Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

 

 

Sotheby’s -ը  մայիսի 16-ին Ժնևում  կայանալիք իր աճուրդին վաճառքի է հանել ուրույն ականջօղեր։ Ըստ մասնագետների, զարդն իր դասում ամենաթանկարժեքն է, չնայած այն հանգամանքին, որ օղերում տեղադրված երկու խոշոր քարերի գույները չեն համընկնում։

Քարերից մեկը՝ <<Կապույտ Ապոլլոնը>> 14,54 կարատ քաշ ունեցող, երևակայական պայծառ գույնի անբասիր ադամանդ է (Fancy Vivid Blue, IF), որի ակնկալվող վաճառքի գինը կլինի 38-ից 50 մլն․ ԱՄՆ դոլարի սահմաններում (այսինքն, մոտ 3․4 մլն ԱՄՆ դոլար մեկ կարատի համար)։

Մյուս քարը, <<Վարդագույն Արտեմիսը>>, 16 կարատ քաշով VVS2 մաքրությամբ երևակայական հագեցած վարդագույն (Fancy Intense Pink) ադամանդ է, որի վաճառքի գինը, նախնական գնահատականների համաձայն,  կլինի  12․5-ից մինչև 18 մլն ԱՄՆ դոլար (այսինքն  մոտ 1․1 մլն ԱՄՆ դոլար մեկ կարատի համար)։

 

 

 


 

 

 

 Պետրա Դայմոնդզ  ընկերությունը Հարավային Աֆրիկայի Կուլլինան հանքից հայտնաբերել է 138,57 կարատ քաշ ունեցող, D- գույնի, IIa տիպի ալմաստ, որն այդ ընկերությանը պատկանող Կուլլինան հանքից հայտնաբերված խոշոր ալմաստների շարքի վերջին նմուշն է: Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է Յոհաննեսբուրգում կայանալիք իր աճուրդում վաճառքի հանել այդ քարը:

        Կուլլինանի հանքում խոշոր քարերը եզակի երևույթ չեն: Օրինակ, վերջերս վաճառված 121,16 կարատանոց ալմաստը գնահատվեց  $6 մլն ԱՄՆ դոլլար, կամ, օրինակ, 122,52 կարատանոց կապույտ ալմաստը վաճառվեց  $23,5 միլիոնով,ինչից հետո բաժանվեց չորս մասի և տաշվելուց հետո դրանցից ամենախոշորը վաճառվեց  $25,4 մլն ԱՄՆ դոլլարով:

 

***

 

Հանրահայտ Լեսեդի լա Ռոնայի վաճառքը տապալվեց

        1109 կարատանոց Լեսեդի լա Ռոնան չհաջողվեց վաճառել ակնկալվող 70 մլն ԱՄՆ դոլլարով: Sotheby’s-ի կազմակերպած աճուրդին դրա համար առաջարկված գինը չանցավ 61 մլն-ից:

 

        Այդ պատճառով որոշվեց, որ քարը դեռևս կմնա Լուկարա Դայմոնդում, որի արժեթղթերը, իմիջիայլոց, քարը հայտնաբերելուց հետո կրկնակի աճ էին գրանցել, իսկ վաճառքի տապալվելուց հետո արժեզրկվեցին մոտ 15%-ով:

 

   ***

 

   Ռուսական ALROSA ընկերությունը Յակուտիայի Զառնիցա հանքից հայտնաբերել է 207.29 կարատ քաշ ունեցող ոսկերչական նշանակության ալմաստ: Այն Զառնիցայում երբևե հայտնաբերված ամենախոշոր ալմաստն է: Քարն ունի թեթևակի ռելիեֆ և դեռևս անուն չունի:

 

 

  ***

 

2016 թվականի հունիսի 29-ին  Sotheby’s  աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի ներկայացնել անցյալ տարվա նոյեմբերին հայտնաբերված իր մեծությամբ աշխարհում երկրորդ ալմաստը: Ոսկերչական նշանակություն ունեցող  1109 կարատանոց  այդ քարը անվանվել է <<Լեսեդի լա Ռոնա>>, որը  Բոտսվանայի բնիկ ցեղախմբերի լեզվով նշանակում է մեր լույս: Մասնագետների կարծիքով երեսակումից հետո այն կդառնա, թերևս, աշխարհի ամենամեծ ադամանդը: Դրա վաճառքի ակնկալվող գումարը կազմում է 70 մլն ԱՄՆ դոլլար, սակայն կա հավանականություն, որ առաջարկները կգերազանցեն նախնական սպասելիքները:

 

Մինչ օրս Sothebys-ում վաճառված ամենաթանկ ադամանդը <<Բլյու Մունն>>  է, որը, ինչպես մենք արդեն հայտնել էինք, 2015-ի ավարտին վաճառվեց 48.5 մլն ԱՄՆ դոլլարով: