Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

 

      Կարատային քաշը - դա ադամանդի քաշն է, սակայն արտահայտված ոչ թե գրամներով, այլ մետրիկական կարատներով:

    Հնում թանկարժեք քարերի քաշը չափում էին եղջերենու սերմերով (Ceratonia siliqua) կերատոն (κεράτιον): Այստեղից է ծագել թանկարժեք քարերի քաշի միավորի անվանումը - կարատ: 1907 թվականին Փարիզում կայացած քաշերի և չափանմուշների 4-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, որպես թանկարժեք քարերի քաշի միավոր ընդունվեց մետրիկական կարատը: Մեկ մետրիկական կարատը հավասար է 1/5 գրամի, կամ 200 միլիգրամի, այլ կերպ, 5 կարատը՝ մեկ գրամ է: Բարդ չե հաշվել, որ մեկ կիլոգրամը` 5000 կարատ է, իսկ մեկ տոննան` 5 000 000 կարատ:

      Քաշային խմբերը հետևյալն են`

                                                    Մանր ադամանդներ

0,01 – 0,03

0,04 – 0,07

0,08 – 0,14

0,15 – 0,17

0,18 – 0,22

0,23 – 0,29

                                             Միջին և խոշոր ադամանդներ

0,30 – 0,39

0,40 – 0,49

0,50 – 0,69

0,70 – 0,89

0,90 – 0,99

1,00 – 1,49

1,50 – 1,99

2,00 – 2,99

3,00 – 3,99

4,00 – 4,99

5,00 – 5,99

և այլն…

      Նույն գույնի և մաքրության ադամանդների միջև, խոշորներն ավելի արժեքավոր են, քանի որ դրանք ավելի հազվագյուտ են: Մեկ հատ մեկ կարատանոց ադամանդի քաշը նույնքան է, որքան չորս հատ քառորդ կարատանոց ադամանդների քաշը, սակայն առաջինիս գինը մի քանի անգամ ավել է վերջիններիս միասնական գնից: