Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

      Ադամանդները խորհրդանշական են և զգացմունքային, անմիջականորեն կապված մարդու հոգեկան աշխարհի հետ, ուստի ըստ իս, <<թերություն>> բառը բնության շաղախվածքի վերաբերյալ հնչում է ոչ այդքան դիպուկ և հարգալից: Ավելի ճիշտ է անվանել <<թերություն>>-ները հատկություններ, կամ իրենց բնորոշ անուններով՝ ներառուկներ, կառուցվածքային շեղումներ և մակերեսային առանձնահատկություններ:

      Ադամանդի մաքրություն ասելով, մենք հասկանում ենք ներառուկների, կառուցվածքային շեղումների և մակերեսային առանձնահատկությունների համատեղ առկայության կամ բացակայության աստիճանը:

 

  

      Բացարձակ մաքուր և կատարյալ ալմաստներ բնության մեջ չկան և չեն կարող լինել, դրա կազմավորման և ձևավորման (մինչ օրս ուսումնասիրվող) երկրաբանական պրոցեսների բարդության և տարաձևության պատճառով: Առողջ մարդու աչքը X10 խոշորացման տակ իվիճակի է տարբերել մոտավորապես 5 միկրոն գծային չափս ունեցող առարկան, դա բժշկական փաստ է: Ադամանդները հետազոտվում են և դասակարգվում հենց այդպիսի հզորության խոշորացույցի օգնությամբ և մաքրության դասակարգման սանդղակն ունի ստորև բերված տեսքը:

      <<Անբասիր>> (Fl–IF–VVS1) են դասվում այն ադամանդները, որոնց հատկությունները (թերությունները) X10 խոշորացման տակ արդեն չեն նկատվում, կամ նույնիսկ եթե նկատվում են, ապա միայն տաղավարի կողմից և չափազանց մեծ դժվարությամբ, հատկությունների բնույթը, տեղն ու դիրքը մեծ խոշորացումով մանրադիտակի տակ նկատելուց հետո: <<Անբասիր>> ադամանդները չափազանց հազվագյուտ են, հետևաբար բացառիկ արժեքավոր:

      <<Բարձր>> (VVS2–VS1) մաքրության են դասվում այն ադամանդները, որոնց հատկությունները փորձառու մասնագետը դժվարությամբ է նկատում,  X10 խոշորացման տակ թագի կողմից քարը զննելիս:

 

 

 

 

      <<Աննշան հատկություններով>> (VS2–SI1) դասվում այն ադամանդները, որոնց հատկությունները փորձառու մասնագետը կարող է առանց դժվարության նկատել, թագի կողմից  10x խոշորացման տակ քարը զննելիս: Հատկությունները փոքր են և աննշան՝ անզեն աչքով, որպես կանոն, դրանց հնարավոր չէ նկատել:

 

 

 

 

      <<Նկատելի հատկություններով>> (SI1–SI2) դասվում այն ադամանդները, որոնց հատկությունները նույպես փոքր են, սակայն հեշտությամբ են նկատվում  X10 խոշորացման տակ, իսկ որոշ դեպքերում, հատկությունների բնույթը, տեղն ու դիրքն իմանալուց հետո, հնարավոր է դրանց նկատվել նաև անզեն աչքով:

 

 

 

 

      <<Արտահայտված հատկություններով>> (I1–I2) դասվում այն ադամանդները, որոնք ունեն քարի ամբողջականությունը վտանգող, փայլի և թափանցիկության աստիճանի վրա ազդող, անզեն աչքով տեսանելի առանձին կամ խմբակային հատկություններ:

 

 

 

      <<Անկատար>> (I3) որակական խմբի ադամանդներն ունեն անզեն աչքով ակնհայտորեն տեսանելի բազմաթիվ հատկություններ, որոնք զգալիորեն ազդում են քարի ամրության, ինչպես նաև փայլի և թափանցիկության աստիճանի վրա: