Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

       Ադամանդի տաշվածք ասելով մենք հասկանում ենք դրա համամասնությունը և վերջնական մշակման որակը: Դրանք այն գործոններն են, որոնք անմիջապես ազդում են ադամանդի գեղեցկության վրա: Տաշվածքի գնահատականները հինգն են՝

 •Գերազանց

 •Շատ լավ

 •Լավ

 •Բավարար

 •Անբավարար

       Լույսի ճառագայթը, թափանցելով ադամանդի մեջ, մասամբ կլանվում է, մասամբ էլ արտացոլվում` բեկվում, անդրադառնում և զանազան բարդ հետագծերով դուրս է գալիս ադամանդից: Մենք դա ընկալում ենք որպես փայլ, խաղ և առկայծում:

 

 

 

 

       Ըստ էության, որքան առավել հաճելի է մեր աչքի համար փայլի, խաղի և առկայծման համակցությունը, այդքանով ավելի լավն է տաշվածքը: Ադամանդի երկրաչափական պարամետրերը հաշվարկում են հիմնվելով ալմաստի ֆիզիկական հաստատունների վրա (դրանք են` բեկման ցուցիչը, դիսպերսիայի աստիճանը և այլն), ինչով և ապահովում են ադամանդի համամասնության և դրա դետալների համակցության չափանիշների անկողմնակալությունն ու դասակարգվածությունը:

 

 

 

 

       Ասելով տաշվածք, մենք երբեմն հասկանում ենք նաև վերջինիս ձևն ու ոճը: Բացի կլորից ադամանդները կարող են ունենալ տարատեսակ այլ ձևեր, որոնք կոչվում են <<Երևակայական>> (<<Fancy>>): Դասական <<Երևակայական>> ձևերից են <<Օվալ>>-ը (Oval), <<Տանձ>>-ը (Pear), <<Մարկիզ>>-ը (Marquise), <<Արքայադուստր>>-ը (Princess) և <<Բարձ>>-ը (Cushion) եռանկյուն, քառանկյուն կամ ութանկյուն նիստերով (այլ կերպ կոչված <<նիստա-սեպային>> կամ <<շողակնի>> տաշվածքով): Զուգահեռ ուղղանկյուն և սեղանաձև նիստերով տաշվածքը կոչվում է <<Զմրուխտե>> (<<Emerald>>), կամ <<Աստիճանավոր>> (<<Step>>): Նշված ձևերը կարող են ունենալ զանազան փոխակերպումներ, որոնք սակայն, իրենց նիստերի քանակով, դիրքով և ձևով չեն համարվում դասական: