Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

   

<<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիան հիմնադրվել է 1997 թվականի մայիսին Երևան քաղաքում և գործում է մինչ օրս: Սկզբում իրականացվում էին զուտ փորձագիտական աշխատանքներ: Կրթական գործունեությունը սկսվել է 2000-ին, իսկ  առաջին շրջանավարտների ավարտական վկայականների շնորհումը տեղի է ունեցել 2001 թվականին:

            <<Զանգ>> ուսումնական կենտրոնի շրջանավարտը Յ. Սոլոդովայի հետ 

 

Հատկանշական է, որ վկայականների շնորհման հանդիսավոր արարողությանը ներկա էր ճանաչված գիտնական, <<Գեմոլոգիայի Մայր>>, Մոսկվայի Գեմոլոգիական ինստիտուտի ռեկտոր, GIA-ի ՌԴ մասնաճյուղի նախագահ, պրոֆեսոր Յուլիա Սոլոդովան: Մինչ օրս <<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիայում սովորել և հաջողությամբ ավարտել են ուսումը, հանձնելով ավարտական քննությունը, բազմաթիվ հայ և այլազգի ուսանողներ` Հայաստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելգիայից և Իսրաելից:

    

 ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը <<Զանգ>> ՍՊԸ ցուցադրափեղկի մոտ 2002 թվականի ակնագործների և ոսկեգործների ցուցահանդեսի ժամանակ