Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ
oldtown2.jpgoldtown1.jpg

 

******

Մարտին Ռապապորտի հայտարարությունը. 

 

Սինթետիկ ալմաստների երեկույթն ավարտված է:

 

 Սինթետիկ ադամանդների խթանումը, որպես բնական ադամանդների փոխարինող, պայմանավորված է ադամանդների և ոսկերչական իրերի շուկայի մասնակիցների ագահությամբ: Սինթետիկ ադամանդ վաճառողները և ոսկերիչները, անարդարացի կերպով, համեմատելով սինթետիկ ադամանդների արժեքը բնական ադամանդների հետ, անսպասելի գերշահույթներ ստացան: 

 

 

 Ադամանդի շուկայի առաջատար ընկերությունները՝ «De Beers»-ից մինչև GIA և մինչև «Signet Jewellers», աջակցեցին սինթետիկ ադամանդներին՝ որպես բնական ադամանդների փոխարինող, թեև գիտեին, որ սինթետիկների գինը նվազելու է անսահմանափակ մատակարարումների պատճառով:

Սինթետիկ ադամանդների գները կտրուկ անկում ապրեցին, ինչով խորը հիասթափություն պատճառեցին այն սպառողներին, ովքեր սինթետիկ ադամանդներ էին ձեռք բերել բարձր գներով։ Հիմա այդ մարդիկ էլ չեն վստահում ադամանդի շուկային և սպառողների արձագանքը դեռ կլինի: Ադամանդի և ոսկերչական իրերի առևտուրը մեծ վնաս է հասցրել իր հեղինակությանը։

Սինթետիկ ադամանդների բացասական ազդեցության պատճառով մենք գնահատում ենք բնական ադամանդների պահանջարկի կարճաժամկետ և միջնաժամկետ 30%-նոց անկում: Բնական ադամանդի պահանջարկը վերականգնելու համար կպահանջվեն տարիներ։

Ադամանդե երազանքը կայանում է նրանում, որ հարսնացուն բացառիկ հարաբերությունների մեջ մտնելու դիմաց ստանում է գեղեցիկ, հազվագյուտ և երկարակյաց թանկարժեք նվեր, որի խորհրդանիշը՝ ադամանդն է: Այս նվերն այժմ խիստ զեղչված է էժան սինթետիկ ադամանդների առևտրի խթանման պատճառով:

Քանի որ սինթետիկ ադամանդների գները շարունակում են նվազել, դրանք այլևս չեն կարող փոխարինել բնական ադամանդով նշանադրության մատանիներին: Գերիշխելու է այն գաղափարը, որ սիրո և հավատարմության պարտավորության նվերը պետք է լինի թանկ: Այս առումով շատ ավանդական կանայք, ովքեր ստացել են սինթետիկ ադամանդներ, իրենց խաբված կզգան: Այժմ, երբ ադամանդի համբավը արատավորվել է, հարուստ դասակարգը կարող է հայացքը թեքել դեպի այլ բնական գոհարներ:

Բնական ադամանդների արժեքը հիմնված է դրանց հեղինակության վրա: Նրանք, ովքեր ոչնչացնում են ադամանդե երազանքը, արժանի չեն դրա օգուտներին:

 

 

 

 

*****

11.03.2024թ.ից կմեկնարկի մեր հերթական  դասընթացը՝   "Ադամանդի  դասակարգում մասնագիտությամբ Տեղերը    սահմանափակ  են Շտապեք ընդգրկվել  խմբում  

*****

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

1757845 համարի հաշվետվությունը չեղարկված է: Պահանջվում է հավելյալ հետազոտություն գույնի ծագումը որոշելու համար:   

 

 *****

18.09.2023թ.ից կմեկնարկի մեր հերթական  դասընթացը՝   "Ադամանդի  դասակարգում մասնագիտությամբ Տեղերը    սահմանափակ  են Շտապեք ընդգրկվել  խմբում  

 

          Հեռ.: 099-50-14-33 (Հեղինե)

             ***

«Սթորմ Մոնթայն Դայմոնդս» ընկերությունը (Storm Mountain Diamonds) Լեսոտոյում գտնվող «Կաո» (Kaoհանքավայրում հայտնաբերել է 108,39 կարատանոց վարդագույն ալմաստ:

«Սթորմ Մոնթայն Դայմոնդս» ընկերությունը, Լեսոտոյի կառավարության և «Namakwa Diamonds»-ի համատեղ ձեռնարկությունն է: Այս տարվա մարտի 23-ին իր կողմից շահագործվող «Կաո» հանքավայրում այն հայտնաբերել է երևակայական հագեցած վարդագույն (Fancy Intense Pink) ալմաստ: Հանքափորը պնդում է, որ քարը պատկանում է ֆիզիկական IIa տիպի (անազոտ) ալմաստների խմբին և երբևէ հայտնաբերված վարդագույն ալմաստների միջև ամենախոշորներից մեկն է:

«Դա Լեսոտոյում մինչ օրս հայտնաբերված ամենանշանավոր ալմաստներից մեկն է», - ասել է Լեսոտոյի բնական պաշարների նախարար Մոհլոմի Մոլեկոն:

Մինչև այս քարի հայտնաբերումը, Կաո հանքավայրի ամենամեծ վարդագույն ալմաստը «Վարդագույն հավերժությունն» էր (Pink Eternity), որի քաշը կազմում էր 47,80 կարատ: Այն հայտնաբերվել էր 2022 թվականի հոկտեմբերին: Այդ հանքավայրը տվել է նաև այլ բարձրարժեք վարդագույն ալմաստներ, այդ թվում՝ 29,59 կարատանոց «Կաոյի վարդը» (Rose of Kao), 25,97 կարատանոց «Վարդագույն լուսաբացը» (Pink Dawn) և 21,86 կարատանոց «Վարդագույն Պալեսան» (Pink Palesa):

 

«Կաո»-ն Լեսոտոյի ամենամեծ հանքերից մեկն է, ու թեև շահագործվում է արդեն մոտ 18 տարի, ակնկալվում է, որ այն դեռ կտա լրացուցիչ մոտ 12,7 միլիոն կարատ ալմաստ:

 

***

Ադամանդի առևտուրը ճնշում է GIA-ին և ստիպում վերաիմաստավորել թվային հավաստագրերը

3 ապրիլի 2023թ. / Ջոշուա Ֆրիդման

 Ադամանդ արտադրողներն ու վաճառականները բողոք են հղել Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտին (GIA) իր նոր, առանց թղթային փաստաթղթի, հավաստագրերի վերաբերյալ՝ պնդելով, որ դրանք նվազեցնում են անվտանգությունը և ավելի քիչ են պահանջված մանրածախ վաճառողների կողմից:

Այս տարվա սկզբից GIA-ն 0,15-ից մինչև 1,99 կարատ քաշով D-ից մինչև Z գունային խմբերի ադամանդների վերաբերյալ տրվող հավաստագրերը տրամադրում է միայն թվային տեսքով, ինչը ադամանդ արտադրողների և վաճառականների մոտ տարակուսանք է առաջացրել:

Հաճախորդները, ներկայացնելով իրենց քարը GIA, այն հետ են ստանում փոքրիկ ծրարով, որի վրա նշված են քարի հիմնական բնութագրերն ու եզակի QR կոդը, որը հղում է կատարում առցանց հավաստագրին:

«Թեև եզրագոտու վրա առկա է լազերային դաջվածքը, մարդիկ հեշտությամբ կարող են պատճենել ծածկագիրն ու կապել այն այլ ադամանդի հետ»,- ասում են վերջին շաբաթների ընթացքում Rapaport News-ի հետ զրուցած վաճառողները:

Մատակարարներին հակադարձում են նաև մանրածախ առևտրականները, որոնք սովոր են իրենց ադամանդներն ու զարդերը վաճառել ֆիզիկական, այլ կերպ ասած՝ թղթային հավաստագրերով: «Թվային հավաստագրերից օգտվելը բարդ է, հատկապես զարդի վրա ամրացված քարերի դեպքում, նշել է Հնդկաստանի ադամանդի արդյունաբերության պաշտոնյան, քանի որ հաճախ եզրագոտու վրայի լազերային դաջվածքը կարդալը կամ դժվար է, կամ՝ անհնար: Հունվարին GIA-ը սկսեց հավաստագրումը կատարել թվային եղանակով, - անանունության պայմանով ասաց նա Rapaport News-ին անցյալ շաբաթ, և այժմ մանրածախ վաճառողներից ոմանք, ստանալով իրենց քարերն՝ ունեն մտահոգություններ, քանի որ գնորդները հաճախ վերադարձնում են թղթային հավաստագիր չունեցող քարերը»:

Հնդկաստանի «Gem & Jewellery Export Promotion Council»-ը (GJEPC) և «Bharat Diamond Bourse»-ը (BDB) Մումբայում բարձրաձայնել են այս խնդիրները: GIA-ի ներկայացուցիչը Նյու Յորքի «Diamond Dealers Club»-ի անդամների արջև ունեցած իր ելույթի ժամանակ պատասխանել է այդ հարցերին, իսկ Ադամանդի համաշխարհային կոնգրեսում (Ադամանդի բորսերի համաշխարհային ֆեդերացիայի (WFDB) եռամյա ժողովում), որը տեղի ունեցավ Իսրայելում անցած շաբաթ՝ պատվիրակները քննարկել են այդ խնդիրները։

«Մտահոգություններ են արտահայտվել թվային հավաստագրերի անվտանգության, ինչպես նաև տպագիր հավաստագրեր ստանալու մանրածախ առևտրականների և սպառողների ցանկության վերաբերյալ», - կիրակի օրը Rapaport News-ին ասաց WFDB-ի ներկայացուցիչը: «Քննարկվել է, որ դեռևս որոշ ժամանակահատվածում GIA-ն կարող է պահանջողներին տրամադրել և՛ թվային, և՛ տպագիր հավաստագրեր։ Համագումարին մասնակցած բորսաների նախագահները խնդրեցին WFDB-ին իրենց մտահոգությունները ներկայացնել GIA-ին»:

GIA-ի խոսնակն ասել է. «կազմակերպությունը լսել է հաճախորդների, արտադրողների, մեծածախ և մանրածախ վաճառակաների մտահոգությունները, կապված GIA թվային հավաստագրերի հետ, և թե ինչպես թվային հավաստագրերի ինտեգրումն իրենց գործընթացներին կարող է խաթարել բիզնեսը»: «Մենք գնահատում ենք կառուցողական արձագանքը և մտածում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս լուծել նշված մտահոգությունները՝ սպառողներին պաշտպանելու, ինչպես նաև գոհարների և զարդերի նկատմամբ նրանց վստահությունն ապահովելու մեր առաքելության համատեքստում»: Անցումը թվային հավաստագրերի GIA-ի բոլոր հաշվետվությունները մինչև 2025 թվականը առանց թղթի դարձնելու ծրագրի մի մասն է:

 

 

***

 

 

Ողջունում եմ մեր կայքի բոլոր այցելուներին: Համոզված եմ, որ այստեղ տեղադրված տեղեկությունները կհետաքրքրեն շատերին, հատկապես նրանց, ովքեր անտարբեր չեն գեղեցկության ցանկացած դրսևորման նկատմամբ: 

Թանկարժեք քարերը բնության առավել զարմանահրաշ և մոգական առեղծվածներից են և անհիշելի ժամանակներից են գրավել մարդու ուշադրությունն ու միգապատել նրա գիտակցությունը: Դրանք գեղեցիկ են, ուստի կարող են գեղեցկացնել, իսկ ձգտումը դեպի գեղեցիկը միշտ հատուկ է եղել մարդուն, ինչպես և հատուկ է եղել գեղեցկությանը տիրելու անշահախնդիր կիրքը: 

Գեղեցկության հետ մեկտեղ թանկարժեք քարերը չափազանց հազվագյուտ են, ու քանզի մարդն էությամբ սնապարծ էհազվագյուտին տիրելու մոլուցքը հաճախ դառնում է անհաղթահարելի:

Գեղեցկությունը ժամանակի և արտաքին միջավայրի անողոք ազդեցությունից պահպանելու համար մարդը պատրաստ է աննախադեպ ծախսեր կատարել, մինչդեռ թանկարժեք քարերի դեպքում, երկարակեցությունը բնական որակական հատկություն է:

Քարի արժեքի գաղտնիքը թաքնված է դրա միաժամանակ գեղեցիկ, հազվագյուտ և երկարակյաց լինելու մեջ, և որքան ավելի են այդ հատկություններն արտահայտված, այնքան ավելի արժեքավոր է քարը: Այդ իսկ պատճառով թանկարժեք քարերը միշտ եղել են սիրո և հավատարմության, հարստության և իշխանության, վեհության և հավերժության խորհրդանիշ: Մի ամբողջ տարերք` սեղմված քարե փոքրիկ բազմանիստի ներդաշնակ համաչափության մեջ:

Ակնագործությունն ու ոսկեգործությունն այն եզակի մասնագիտություններից են, որոնք նախասահմանված են միայն ուրախության և երջանկության համար: Մեր երկրում դրանք  խոր արմատներ ունեն, բայց մինչ վերջերս մնացել էին զուտ որպես արհեստ: <<Քար նայող>> մասնագիտություն աշխարհում չկա, պարզապես մենք հայերս այդպես ենք <<տնավարի>> անվանել գեմոլոգներին: Գեմոլոգիան (հայերեն՝ գոհարաբանություն) հենց այն գիտությունն է, որն ուսումնասիրում է ակնագործության և ոսկեգործության հետ առնչվող բոլոր խնդիրները: Gemology` բառացի նշանակում է` գիտություն թանկարժեք քարերի մասին:

 

 

<<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիայի հիմնադիր Ա.Զանգինյան: